Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանին կավելացնեն ԵԱՀԿ դիտորդների թիվը
Աշխարհ
ՌԴ-ի փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական սահմանին՝ «Գուկովո» և «Դոնեցկ» անցակետերում, ԵԱՀԿ-ի առաքելության դիտորդների թիվը կավելացվի մինչև 22 հոգի: Այս մասին հայտնել է «Ինտերֆաքսը»:
«Հաշվի առնելով ԵԱՀԿ աշխատակիցների բողոքը ծանրաբեռնվածությունից, մենք ավելացրել ենք դիտորդների թիվը վեցով: Այժմ այնտեղ կաշխատի 22 դիտորդ, ինչը թույլ կտա հեշտացնել իրենց աշխատանքային գործընթացը»,- ասել է Մեշկովը:
Նա նաև բարձր է գնահատել առաքելության աշխատանքը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու