Պուտինը Թուրքիայի դիրքորոշումը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում հեռատեսական է համարում
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի դիրքորոշումը հեռատեսական է համարում։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:
Նա դրական է վերաբերում Անկարայի՝ մսի, կաթի, ձկան, բանջարեղենի և մրգերի արտահանումը Ռուսաստան ավելացնելու մտադրություններին:
«Մենք բարձր ենք գնահատում Թուրքիայի որոշումների ինքնուրույնությունը, այդ թվում` Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության հարցերի շուրջ: Թուրք գործընկերները չեն զոհաբերել սեփական շահերը հանուն ուրիշի քաղաքական ամբիցիաների: Ես կարծում եմ, որ սա, իրոք, խոհուն ու հեռատեսական հաշվարկ է», - ասվում է Թուրքիայի Անադոլու լրատվական գործակալությանը տված Վլադիմիր Պուտինի գրավոր հարցազրույցում:
Նա ակնկալում է, որ կողմերը կկարողանան խթանել փոխադարձ առևտրի ծավալը, ներդրումային համագործակցությունը նոր որակյալ մակարդակի հասցնել:
«Մենք արդեն խոսել ենք Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որ հեռանկարում կարող ենք ապրանքաշրջանառությունը հասցնել մինչև 100 մլրդ դոլարի նիշի»,- նշել է Պուտինը։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել