Կիևը չի վերահսկում Դոնբասում Ռուսաստանի հետ սահմանի 400-կիլոմետրանոց հատվածը
Աշխարհ
Ուկրաինացի սահմանապահները խոստովանում են, որ չեն վերահսկում Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների տարածքում սահմանի ավելի քան 400-կիլոմետրանոց հատվածը, որը հարում է Ռուսաստանին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Մենք այսօրվա դրությամբ չեն վերահսկում ռուս-ուկրաինական սահմանի 409,3 կիլոմետր երկարությամբ տեղամասը, որն ամբողջովին ձգվում է Դոնեցկի և մասամբ Լուգանսկի մարզերի տարածքով»,-նոյեմբերի 28-ին լրագրողներին հայտնել է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության ղեկավար Վիկտոր Նազարենկոն:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Կիևը անհրաժեշտության դեպքում Ռուսաստանի հետ սահմանում կկանգնեցնի պաշտպանական կառույցների ժամանակակից հզոր համալիր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել