Եվրոպայի խորհուրդը չի բացառել «Սառը պատերազմի» հնարավորությունը
Աշխարհ
Նոր «Սառը պատերազմի» առաջացումն իրական սցենար է, սակայն դրանից կարելի է խուսափել՝ կարգավորելով Ուկրաինայի հակամարտությունը: Այս մասին հայտնել է lenta.ru-ն` մեջբերելով Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի խոսքը:
«Ես չեմ կարծում, որ այժմ «Սառը պատերազմ» է, ինչպիսին եղել է մինչ 1989 թվականը։ Սակայն մենք կարող ենք այն կրկին ունենալ, այդ իսկ պատճառով այժմ պետք է բոլոր ջանքերը ներդնել ուկրաինական ճգնաժամը կարգավորելու համար»,- ասել է Յագլանդը։
Ավելի վաղ Սառը պատերազմի հնարավոր վերադարձի մասին հայտնել էր նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում նա Արևմուտքին էր պատասխանատու համարել «Սառը պատերազմ» հիշեցնող գործողությունների համար։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու