ՆԱՏՕ-ն կճանաչի Ուկրաինայի դաշինք մտնելու շուրջ հանրաքվեն
Աշխարհ
Հյուսիսատլանտյան դաշինքը կընդունի ՆԱՏՕ-ի կազմ մտնելու շուրջ ուկրաինացիների ցանկացած որոշում: Այս մասին «Էխո Մոսկվային» տված հարցազրույցում հայտնել է Դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ անձամբ ինքը հարգել է Վիկտոր Յանուկովիչի օրոք՝ Ուկրաինայի դաշինքից դուրս գտնվելու կուրսը: Սթոլթենբերգի խոսքով` եթե այդ որոշումը փոփոխվի, նա կհարգի այն նույնպես:
Չորեքշաբթի օրը Պյոտր Պորոշենկոն, հանդես գալով Գերագույն ռադայի արտահերթ ելույթում, հայտարարել էր, որ Ուկրաինայի նախկին՝ արտադաշինքային կուրսը փոփոխվում է: Նա հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի անդամության հայտի ներկայացումը որոշվելու է համաժողովրդական հանրաքվեով:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու