Թուրք նախարարը խոսել է հերթական «հայտնագործության» մասին
Աշխարհ
Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Ամերիկան մուսուլմանների կողմից հայտնաբերելու մասին անհեթեթ հայտարարությանը հաջորդել է մեկ այլ թուրք պաշտոնյայի ոչ պակաս զավեշտալի հայտարարությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Haberler.com-ը, Թուրքիայի գիտության, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Ֆիքրի Ըշըքը Կոնիայում հայտարարել է, թե երկրագնդի կլոր լինելը հայտնաբերել են մուսուլման գիտնականները:
Թուրք նախարարի համոզմամբ` դեռևս Գալիլեո Գալիլեյից 700-800 տարի առաջ 71 մուսուլման մաթեմատիկոս և աշխարհագրագետ հայտնաբերել էին, որ մեր Երկիրն ունի գնդի տեսք:
Ավելի վաղ Լատինական Ամերիկայի մահմեդական կրոնական առաջնորդների գագաթնաժողովի վերջում ունեցած ելույթում Էրդողանն ասել էր, թե 1178 թվականին այսինքն` Կոլումբոսից 314 տարի առաջ Ամերիկայի աշխարհամաս են հասել մահմեդական ծովայինները: Նրա խոսքով` Կոլումբոսը նույնիսկ իր հուշերում խոսել է Կուբայի ափեր հասնելու ժամանակ սարի գլխին մզկիթ տեսնելու մասին: Այս անհեթեթ հայտարարությունը ծաղրի առարկա էր դարձել ինչպես արտասահմանյան, այնպես էլ թուքրական ԶԼՄ-ներում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու