Ուկրաինայի հակամարտությունը կարող է տևել 10 տարուց ավելի. Գերմանիայի ԱԳ նախարար
Աշխարհ
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը գերմանական ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է տևել ավելի քան մեկ տասնամյակ: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
«Ես միշտ ասում եմ, որ հակամարտություն հրահրել կարելի է հրահրել 14 օրում, սակայն դրա լուծմանը հասնել 14 տարում»,- հայտարարել է Շտայնմայերը:
Գերմանիայի ԱԳ նախարարը նաև նշել է, որ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունն առաջիկայում ակտուալ չի լինի:
«Ես որևէ իմաստ չեմ տեսնում Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցն օրակարգ մտցնելու: Ես դրա ոչ մի նախադրյալ չեմ տեսնում»,- ասել է Շտայնմայերը:
Վերջինս անդրադարձել է նաև Եվրամիության և Ռուսաստանի՝ Ուկրաինայի իրավիճակով պայմանավորված սրացող փոխհարաբերություններին: Նախարարի կարծիքով՝ ԵՄ-ի և ՌԴ-ի միջև հակամարտությունը բավականին լուրջ է և «մեկ գիշերում» չի կարող լուծվել:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել