Մոլդովայի ընտրություններում առաջատար են ռուսամետ կուսակցությունները
Աշխարհ
Մոլդովայում անցկացված խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների 30%-ի հաշվարկի արդյունքում առաջատար է սոցիալիստների կուսակցությունը, որը հավաքել է ձայների 23,4%-ը: Այս մասին գրել է korrespondent.net-ը։
Երկրորդ տեղում նախկին նախագահ Վլադիմիր Վորոնինի կոմունիստական կուսակցությունն է՝ 20,2%-ով:
Երկու կուսակցություններն էլ դեմ են հանդես գալիս եվրաինտեգրմանը և ռուսամետ են՝ երկրի զարգացման առումով:
Լիբերալ-դեմոկրատների և դեմոկրատների կուսակցությունները հավաքել են համապատասխանաբար՝ 17% և 16.4% ձայն։

















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու