Շուրջ 2 հազար զույգ է ամուսնացել Ռիո դե Ժանեյրոյում անցկացված զանգվածային հարսանիքում
Աշխարհ
Մոտավորապես երկու հազար զույգ է ամուսնացել նոյեմբերի 30-ին Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած՝ քաղաքի պատմության մեջ ամենազանգվածային հարսանիքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press գործակալությանը:
Ռիո դե Ժանեյրոյի նահանգն անցկացրել է զանգվածային արարողություն չքավոր զույգերի համար, որոնք ի վիճակի չեն կազմակերպել սովորական հարսանիք: «Մարականազինյու» մարզական արենայում, որտեղ տեղի է ունեցել հանդեսը, նորապսակների հարազատների հետ հավաքվել էր շուրջ 12 հազար մարդ: Զույգերից մի քանիսը ժամանել էին էլեկտրագնացքով. հարսներն ստիպված են եղել սանրվածքներն ու դիմահարդարումը շտկել հենց էլեկտրագնացքի վագոնում:
Ռիո դե Ժանեյրոն զանգվածային հարսանիքներ է անցկացնում արդեն ութ տարի: Արշավը կրում է «Համերաշխության օր» (The Day of I Do) անվանումը: Այդ օրն ամուսնանում են այն զույգերը, որոնց ամսական եկամուտը չի գերազանցում հազար դոլարը: Արարողության ավարտին նրանք ստանում են ամուսնության կնքման անվճար հավաստագիր, հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»:

















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու