Ոսկին էժանացել է Շվեյցարիայում անցկացված հանրաքվեից հետո
Աշխարհ
Անհապաղ մատակարարման ոսկին դեկտեմբերի 1-ին էժանացել է ավելի քան 2 տկոսով՝ ունցիայի դիմաց մինչև 1142,88 դոլար այն բանից հետո, երբ Շվեյցարիայի բնակիչները նոյեմբերի 30-ին կայացած հանրաքվեում դեմ քվեարկեցին Շվեյցարիայի ազգային բանկի առաջարկությանը՝ ոսկով պահելու իր պահուստների առնվազն 20 տոկոսը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Bloomberg գործակալությանը:
Նոյեմբերի արդյունքներով՝ ոսկին նույնպես էժանացել է և մոտեցել վերջին չորս տարվա նվազագույն գնային մակարդակներին:
Եթե համապատասխան օրենքը հանրաքվում ընդունվեր, երկրի Կենտրոնական բանկին հարկ կլիներ գրեթե կրկնակի ավելացնել ոսկու իր պաշարները (ներկայում դրանք կազմում են բանկի պահուստների 7,5 տոկոսը և հավասար են 1040 տոննայի), այսինքն՝ գնել 1,5 հազար տոննա ոսկի՝ աշխարհում այդ մետաղի արդյունահանման տարեկան ծավալի կեսը՝ մոտավորապես 70 մլրդ շվեյցարական ֆրանկ (72 մլրդ դոլար) ընդհանուր արժողությամբ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու