Իրանը Թուրքիային առաջարկել է փոխադարձ առևտրում հրաժարվել դոլարից
Աշխարհ
Իրանի էկոնոմիկայի նախարար Ալի Թայիփնիյան Թուրքիային առաջարկել է երկու երկրի միջև առևտրում ԱՄՆ դոլարի փոխարեն օգտագործել իրանական ռիյալը և թուրքական լիրան: Այդ առաջարկն, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' իրանցի նախարարն արել է «Անատոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:
«Առևտրում USD փոխարեն IRR և TL օգտագործելու դեպքում մենք կկարողանանք վերացնել պատժամիջոցների ազդեցությունը և հեշտացնել փոխադարձ առևտուրը»,- ասել է իրանցի նախարարը:
Նրա խոսքով' ամերիկյան դոլարից հրաժարումը կհեշտացնի երկու երկրի միջև մաքսային ձևակերպումները և կմեծացնի բեռնափոխադրումների ծավալները: «Մենք հույս ունենք, որ ԱՄՆ դոլարից հրաժարվելով' կկարողանանք երկու երկրների միջև առևտրի ծավալը հասցնել 30 մլրդ դոլարին համարժեք շրջանառության»,- նշել է Ալի Թայիփնիյան:

















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու