Ճապոնիայի վարչապետը հայտարարել է Ռուսաստանի հետ հաշտություն կնքելու մտադրության մասին
Աշխարհ
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ մտադիր է լուծել Ռուսաստանի հետ տարածքային վեճը: Այս մասին հաղորդել է Kyodo գործակալությունը:
«Ես կլուծեմ հյուսիսային տարածքների խնդիրը և կկնքեմ խաղաղության պայմանագիր: Որպես քաղաքական գործիչ, որպես վարչապետ ես ցանկանում եմ հասնել դրան, անկախ ամեն ինչից», - ասել է Աբեն:
Հիշեցնենք, որ մայիսի վերջին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցային գործընթացը Ճապոնիայի հետ` վիճելի կղզիների շուրջ:
Ռուսաստանի և Ճապոնիայի միջև հաշտության պայմանագիրը կնքված չէ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր:

















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու