ԱՄՆ-ում Ուկրաինայի համար դժվար տարիներ են կանխատեսել
Աշխարհ
Ուկրաինային մի քանի դժվար տարիներ են սպասվում: Այս մասին հայտնել է «Корреспондент»-ը` վկայակոչելով ԱՄՆ նախկին դեսպան Սթիվեն Պայֆերին:
«Իշխանությունները պետք է բարեփոխումներ իրականացնեն, և դա պետք է անել առանց ուշացման` հատկապես էներգետիկ ոլորտում»,- նշել է դիվանագետը:
«Անհրաժեշտ է նաև իշխանության ապակենտրոնացման և կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումների իրականացումը», - ասել է Պայֆերը` նշելով, որ բոլոր բարեփոխումները պետք է մեկնարկեն առաջիկայում:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն պատրաստ է միջոցներ տրամադրել բարեփոխումների իրականացման համար, սակայն, փորձից ելնելով, պետք է վերահսկի յուրաքանչյուր դրամը:

















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու