Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Ուկրաինա
Աշխարհ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին առաջիկայում պաշտոնական այցով կմեկնի Ուկրաինա: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով ԱԳՆ խոսնակ Դավիդ Կերեսելիձեին:
«Այցի ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ, սակայն այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Դա կլինի բարձր մակարդակի այց, և, հետևաբար, մենք պետք է պատրաստ լինենք բոլոր արդիական հարցերի քննարկմանը»,- նշել է խոսնակը։
Ըստ նրա՝ այցի մանրամասները կհստակեցվեն, երբ Ուկրաինայում ձևավորվի նախարարների կաբինետը։ Կերեսելիձեն հայտնել է նաև, որ վրացի վարչապետի այցն Ուկրաինա կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների խորացմանը։
Ավելի վաղ արտասահմանյան ԶԼՄ-ները հայտնել են, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարող է Ուկրաինայի փոխվարչապետ նշանակվել:

















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու