Պորոշենկոն հաստատել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում որևէ սպառնալիք չի հնչել
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հերքել է տեղեկությունն այն մասին, թե իր հասցեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից սպառնալիքներ են հնչել: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը` հղում անելով ARD-ի հարցազրույցը:
«Առաջին հերթին ես ցանկանում եմ կտրականապես հերքել անհեթեթ տեղեկությունն այն մասին, թե Ռուսաստանի նախագահը մեր հեռախոսազրույցների ընթացքում սպառնացել է ինձ կամ Ուկրաինային։ Ես իսկապես փորձում եմ պահպանել երկխոսությունը, քանի որ միայն այդ կերպ հնարավոր կլինի ելք գտնել այս իրավիճակից»,- նշել է Պորոշենկոն։
Ավելի վաղ ուկրաիանական ԶԼՄ-ները լուրեր էին տարածել, որ Պուտինը սպառնում է հարձակվել Ուկրաինայի վրա։ Այդ տեղեկությունը հերքել են նաև Կրեմլում։

















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու