ԱՄՆ սենատում կքննարկվի Ադրբեջանում դեսպանի թեկնածությունը հաստատելու հարցը
Աշխարհ
ԱՄՆ սենատի միջազգային հարցերի հանձնաժողովը դեկտեմբերի 4-ին կքննարկի նախագահ Բարաք Օբամայի կողմից Ադրբեջանում դեսպանի պաշտոնում առաջադրված Ռոբերտ Սեկուտայի թեկնածությունը հաստատելու հարցը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԱՄՆ սենատի պաշտոնական կայքը:
Ռոբերտ Ֆրենսիս Սեկուտան ԱՄՆ պետքարտուղարի օգնականի էներգետիկ հարցերով առաջին տեղակալն է:
Կայքը հայտնում է, որ նույն օրը Սենատի արտաքին հանձնաժողովում լսումներ կանցկացվեն նաև Հայաստանում, Մակեդոնիայում և Մոնտենեգրոյում ԱՄՆ դեսպանների թեկնածությունները հաստատելու շուրջ:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել