Սարկոզին նախկին վարչապետներից բաղկացած հանձնաժողով կստեղծի
Աշխարհ
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ մտադիր է նախկին վարչապետերից բաղկացած հանձնաժողով ստեղծել, որը ներկայացնում է «Միություն՝ հանուն ժողովրդական շարժման» կուսակցությունը: Այս մասին գրել է Le Parisien թերթը:
«Ես մտադիր չեմ մեր քաղաքական կուսակցությունը միայնակ գլխավորել: Ես կոմիտե կստեղծեմ՝ մեր քաղաքական ընտանիքից նախկին վարչապետների մասնակցությամբ, որոնք ինձ կօգնեն խորհուրդներով ու փորձով»,-ասել է Սարկոզին:
Քաղաքական գործիչը նաև հայտարարել է, որ կոմիտեի անդամ է ցանկացել դառնալ Դոմինիկ դե Վիլպենը, որը կուսակցության անդամ է եղել, սակայն ավելի ուշ ստեղծել է իր սեփական կուսակցությունը:
Կուսակցության անդամ է եղել նաև Ժակ Շիրակը, որը ֆրանսիական կառավարությունը գլխավորել է երկու անգամ, սակայն այլևս երկրի քաղաքական կյանքին չի մասնակցում:
Նա նաև հայտարարել է, թե ցանկանում է անվանափոխել կուսակցությունը: Պատասխանելով հարցին, թե ինչ է կոչվելու կուսակցությունը, Սարկոզին պատասխանել է. «Ես դա ցանկանում եմ, մենք այդ հարցը կքննարկենք»:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել