Եգիպտոսում ԻՊ-ի ճյուղ է ձևավորվել
Աշխարհ
Եգիպտոսում ձևավորվել է «Իսլամական պետության» ծայրահեղական կազմակերպության ճյուղ և ստացել Եգիպտոսի ԻՊ անվանումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, խմբավորումն ստանձնել է մի քանի օր առաջ եգիպտացի գեներալի և նրա ո ւղեկցողների վրա կատարաված հարձակման պատասխանատվությունը. հարձակման հետևանքով 3 մարդ էր սպանվել:
Կազմակերպությունը հայտարարել է, որ սա միայն սկիզբն է, և «Մուսուլման եղբայրների» և նրանց կողմնակիցների հետ նոր հարձակումներ կիրականացնեն:
Նոյեմբերի 28-ին ուրբաթօրյա աղոթքից հետո «Մուսուլման եղբայրների» կողմից կազմակերպված հանրավաքում նկատվել են ԻՊ-ի դրոշներ: Նրանք կրակ են բացել տեղաբնակների վրա, որի հետևանքով մեկ զոհ էր գրանցվել:
Իր հերթին Կահիրեի հրատապ հարցերով դատարանը ԻՊ-ն ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն և արգելել դրա գործունեությունը Եգիպտոսում:
Ավելի վաղ ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում էին հայտնվել «Անսար Բեյթ ալ Մակդիս», «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունները:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել