Երեք օրում Էբոլայով վարակվածների թիվն ավելացել է յոթ հարյուրով. ԱՀԿ
Աշխարհ
Արևմտյան Աֆրիկայի երեք երկրներում՝ Գվինեայում, Լիբերիայում և Սիեռա Լեոնեում, Էբոլա վիրուսով վարակված մարդկանց թիվը երեք օրում ավելացել է յոթ հարյուրով՝ մինչև 16 հազար 899: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները, որոնք հրապարակվել են դեկտեմբերի 1-ի երեկոյան:
ԱՀԿ-ի նոր տեղեկագրում մահացության վիճակագրությունը, ընդհակառակը, վերանայված է դեպի նվազեցման կողմը. Էբոլայից մահացել է 5 հազար 987 մարդ: Նոյեմբերի 28-ին հրապարակված նախորդ տեղեկագրում խոսվում էր հիվանդության 6 հազար 928 զոհերի մասին:
Հատկապես ծանր դրություն է պահպանվում Լիբերիայում, որտեղ վարակված է 7 հազար 835 մարդ, մահացել են 3 հազար 145-ը: Սիեռա Լեոնեում այդ ցուցանիշները կազմում են համապատասխանաբար 7 հազար 109 և հազար 530, Գվինեայում՝ 2 հազար 155 և հազար 312, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու