Օբաման ու Տուսկը քննարկել են Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցները
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, համաձայնվել են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն կարող չեղյալ հայտարարվել նախքան Մինսկի համաձայնագրերի իրականացումը: Այս մասին գրել է Газета.Ru-ն՝ հղում անելով Սպիտակ տան հայտարարությունը:
«Նրանք համաձայնեցին, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն կարող թուլացվել, մինչև Ռուսաստանը չկատարի իր պարտավորությունները Մինսկի համաձայնագրերի շրջանակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նաև նշվել է, որ Օբաման ու Տուսկը քննարկել են «լրացուցիչ միջոցները, որոնք կարող են անհրաժեշտ լինել որպես պատասխան Ուկրաինայի արևելքում և Ղրիմում Ռուսաստանի ապակայունացնող գործողություններին»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու