Մեքսիկայում ցուցարարները պահանջում են նախագահի հրաժարականը՝ ուսանողների սպանության պատճառով
Աշխարհ
Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում տեղի է ունեցել բողոքի ակցիա, որի մասնակիցները պահանջել են գործող նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի հրաժարականը: Այս մասին հայտնել է «Վզգլյադը»:
Ակցիան ավարտվել է անկարգություններով: Ցուցարարներն իրեր են նետել սենատի շենքի ուղղությամբ, ինչպես նաև հարձակվել խանութների, ռեստորանների ու բանկոմատների վրա:
Նրանք պահանջել են իշխանություններից գտնել Իգուալա քաղաքում այս տարվա սեպտեմբերին անհետացած 43 ուսանողին՝ մեղադրելով երկրի կառավարությանն անգործության ու հետաքննության ձգձգման համար:
Շատերին վրդովվեցրել է այն փաստը, որ նախագահը միայն այս շաբաթ է պատրաստվում այցելել Իգուալա քաղաք, որը երկրի հարավում է գտնվում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուսանողներին առևանգել են ոստիկաններն ու հանձնել հանցագործներին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու