Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կշարունակվի. Աբաշիձե
Աշխարհ
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի հետ բանակցությունների ձևաչափը պահպանվել է: Այս մասին հայտնել է «Նովոստի Գրուզիան»` վկայակոչելով Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեին:
Ավելի վաղ Կարասինը նշել է, որ Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունների կարգավորման հարցում դադար չկա, բայց մինչև նոր տարի, հավանաբար, հանդիպումներ չեն լինի: Նրա խոսքով՝ «կարգավորումը կշարունակվի այն ոլորտներում, որտեղ դա հնարավոր է»:
«Մենք պահպանում ենք ձևաչափը, ինչպես նաև հաղորդակցվելու կապուղին, սակայն հերթական հանդիպումը դեռևս նշանակված չէ: Նույն բանն ասել է նաև Կարասինը, բայց փոքր-ինչ այլ բառերով… Եթե անհրաժեշտ լինի, ապա մենք հնարավորություն ունենք կապվելու միմյանց հետ: Բայց, կրկնում եմ, հերթական հանդիպման շուրջ մենք դեռևս չենք պայմանավորվել»,- լրագրողներին ասել է Աբաշիձեն` կառավարության նիստից առաջ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու