Լիբանանում ձերբակալել են «Իսլամական պետության» առաջնորդի կնոջն ու որդուն
Աշխարհ
Լիբանանա-սիրիական սահմանը հատելու ընթացքում ձերբակալվել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի կանանցից մեկն ու որդին: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Լիբանանի իրավապահ մարմինների ներկայացուցիչները հաղորդել են, որ ձերբակալվածներին տեղափոխել են Բեյրութում գտնվող Լիբանանի պաշտպանության նախարարություն:
Գործողությունն իրականացվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ միասին՝ կեղծ անձնագրերով սահմանը հատելու փորձի ժամանակ:
ԶԼՄ-ներն Ալ-Բաղդադիին համարում են Ուսամա բեն Լադենի իրական ժառանգորդը, քանի որ նա հայտնի է իր ծայրահեղական գաղափարներով ու դաժանությամբ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու