Ռուսաստանը վավերացրել Է ՀԱՊԿ-ի զորքերի կառավարման համակարգի մասին համաձայնագիրը
Աշխարհ
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել Է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության համակարգի ուժերի ու միջոցների գաղտնի կառավարման համակարգի ստեղծման հիմնական սկզբունքների վերաբերյալ համաձայնագրի վավերացման մասին օրենքը: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»` հղում անելով իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում զետեղված փաստաթուղթը:
Համաձայնագիրն ստորագրվել Էր 2009 թվականի հունիսի 14-ին Մոսկվայում: Փաստաթուղթը սահմանում Է ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների գաղտնի կառավարման համակարգի ստեղծման սկզբունքները:
Այդ համակարգը ձևավորվում Է ՌԴ-ի և Բելառուսի միութենական պետության շրջանակներում, իսկ հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանինը՝ ՌԴ-ի եւ Հայաստանի միջեւ երկկողմ համաձայնագրերի հիման վրա, կենտրոնասիական տարածաշրջանինը՝ երկկողմ տարածաշրջանային համաձայնագրերի հիման վրա:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու