Իրաքի զորքերը ԻՊ-ի զինյալներից քիմիական զենքի պահեստ են վերագրավել
Աշխարհ
Իրաքի զորքերը «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից քիմիական զենքի պահեստ են վերագրավել, որը գտնվում է Բաղդադի հյուսիսում: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Իրաքի փոխարտգործնախարար Մուհամմեդ Ջավադ ալ-Դոուրաքիին:
Նման հայտարարությամբ նա հանդես է եկել Հաագայում ընթացքող Քիմիական զենքի արգելման կազմակերպության անդամ երկրների
19-րդ համաժողովին:
Քիմիական զենքը պահվել է երկու բունկերների մեջ այն տարածաշրջանում, որը դեռևս հունիսից գրավել էին ԻՊ զինյալները:
Գրոհայինները չէին կարողացել բացահայտել պահոցը, որում քիմիական նյութերից բացի եղել են նաև հրթիռներ և զինամթերք:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու