Լյուքսեմբուրգում կկառուցվի 60-մետրանոց ջրային աշտարակ
Աշխարհ
Լյուքսեմբուրգի քաղաքային խորհուրդը հավանության է արժանացրել ջրային աշտարակի կառուցման նախագծին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, 60-մետրանոց աշտարակը կլուսավորվի ներսից: Ճարտարապետ Ջիմ Կլեմենսը խոստացել է, որ աշտարակը դժվար կլինի չնկատել:
Այն կկառուցվի ֆուտբոլի ազգային մարզադաշտի մերձակայքում և կդառնա նոր բնակելի թաղամասի խորհրդանիշը: Գլխավոր առանձնահատկությունը կլինի նրա լուսավորվածությունը:
Աշտարակի կառուցման համար կպահանջվի 8,7 միլիոն եվրո, իսկ լուսավորության համար տարեկան կծախսվի 3 հազար եվրո:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու