«Իսլամական պետության» առաջնորդի ձերբակալված կինը հարցաքննության համար Բեյրութ է տարվել
Աշխարհ
Սիրիայի սահմանին ձերբակալված «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի կինը հարցաքննության նպատակով Բեյրութ է տարվել: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը` հղում անելով Լիբանանի իրավապահ մարմինների աղբյուրին:
Աղբյուրի փոխանցմամբ` նա գտնվում է Յարզեում՝ Լիբանանի պաշտպանության նախարարության համալիրում` առավել վտանգավոր հանցագործների համար նախատեսված բանտում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աբու Բաքր ալ Բաղդադի կանանցից և որդիներից մեկը փորձել են կեղծ փաստաթղթով հատել Լիբանանի սահմանը:
Նրանց ձերբակալման գործընթացն իրականացվել է արտասահմանյան հատուկ ծառայությունների հետ համատեղ:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել