Հռոմում մաֆիայի հետ կապերի համար 28 մարդ է ձերբակալվել
Աշխարհ
Հռոմում, մաֆիայի հետ կապ ունենալու մեղադրանքով 28 մարդ է ձերբակալվել: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը` հղում անելով ANSA գործակալությանը:
Հետաքննության շրջանակներում խուզարկումներ են անցկացվել մայրաքաղաքի և շրջանային վարչակազմի գրասենյակներում:
Հետաքննության մեջ ներգրավված 37 անձանց թվում է Հռոմի նախկին քաղաքապետ Ջանի Ալեմանոն, ինչպես նաև՝ նրա գրասենյակի անդամները:
Բացի այդ, ոստիկանությունն առգրավել է 200 միլիոն եվրոյի չափով գույք և այլ իրեր:
Քննիչները պարզում են քաղաքային վարչակազմի համար աշխատանքների իրականացման նպատակով մի քանի մրցույթների անցկացման հանգամանքները, ինչպես նաև պետական նախագծերի ֆինանսավորման մանրամասները:
Մի շարք պաշտոնյաներ կասկածվում են կոռուպցիայի և մայրաքաղաքի շրջան Լացիոյի հանցավոր աշխարհի ներկայացուցիչների հետ կապերի համար:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել