Խորտակված նավի նավապետ. «Ես ցանկանում էի զարմացնել ուղևորներին»
Աշխարհ
«Կոստա Կոնկորդիա» ճամփորդական նավի խորտակման գործով գլխավոր մեղադրյալը՝ նավապետ Ֆրանչեսկո Սկետինոն, հայտարարել է, թե նավը մոտեցրել է հարևան կղզուն, որպեսզի ուղևորներին զարմացնի գեղեցիկ տեսարանով: Նա դեկտեմբերի 2-ին առաջին ցուցմունքներն է տվել դատարանին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Նավապետին մեղադրում են չկանխամտածված սպանության և անփութության մեջ:
«Կոստա Կոնկորդիան» ճամփորդության ընթացքում խորտակվել է 2012 թվականի հունվարի 13-ին՝ բախվելով ստորջրյա խութին: Նավաբեկության հետևանքով զոհվել է 32 մարդ:
Ֆրանչեսկո Սկետինոն մերժում է այն մեղադրանքները, թե ինքը փորձել է տպավորություն գործել իր մոտ գտնվող կնոջ վրա: Դրա փոխարեն նա հայտարարել է, որ իր գործողություններում եղել են «կոմերցիոն շարժառիթներ»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու