Ադրբեջանի ՊՆ-ն ստուգումներ է անցկացնում ճակատային գծում
Աշխարհ
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանով զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջմեդդին Սադըքովի գլխավորությամբ մի խումբ բարձրաստիճան սպաներ սկսել են ստուգումներ անցկացնել ադրբեջանա-ղարաբաղյան զորքերի շփման գծի երկայնքով և Հայաստանի հետ սահմանին տեղակայված զորամիավորումներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով modern.az լրատվական կայքը, այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Ադրբեջանի ՊՆ շտաբականները շփման գծին մոտ տեղակայված զորամասերում ստուգում են զինծառայողների մարտական պատրաստականությունը, նյութա-տեխնիկական բազայի, զենք-սպառազինության, ռազմական տեխնիկայի հագեցվածության վիճակը, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը, կարգապահությունը և սոցիալական պայմանները:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու