Լիբանանում ձերբակալված կինը ԻՊ-ի ղեկավարի կինը չէ
Աշխարհ
Լիբանանում դեկտեմբերի 2-ին ձերբակալված կինը «Իսլամական պետության» ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիի կինը չէ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին դեկտեմբերի 3-ին հայտարարել է Իրաքի ներքին գործերի նախարարությունը: Նախարարության մամուլի քարտուղար Սաադ Մաանը նշել է, որ լիբանանյան իշխանությունների կողմից ձերբակալված կինը Սուջա Աբդ ալ Համիդ ադ Դուլայման է՝ Օմար Աբդ ալ Համիդ ադ Դուլայմայի քույրը, ով ձերբակալված է և մահվան դատապարտվել պայթյունների կազմակերպմանը մասնակցելու համար:
Նա նաև ավելացրել է, որ ալ Բաղդադին 2 կին ունի, սակայն նրանցից ոչ մեկը չի կրում Սուջա Դուլայմա անունը:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Աբու Բաքր ալ Բաղդադի կանանցից և որդիներից մեկը փորձել են կեղծ փաստաթղթերով հատել Լիբանանի սահմանը: Նրանց ձերբակալման գործընթացն իրականացվել է արտասահմանյան հատուկ ծառայությունների հետ համատեղ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու