«Վրաստանում նախագահին նվաստացնելու մրցույթ է հայտարարվել». նախկին խորհրդական
Աշխարհ
Վրաստանի նախագահի միջազգային հարցերով նախկին խորհրդական Վանո Մաչավարիանիի խոսքով՝ իշխանությունների գործողությունների հիման վրա հայտարարվել է նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին վիրավորելու ու նվաստացնելու մրցույթը: Այս մասին հայտնել է Грузия online-ը:
«Վրաստանի կառավարությանն ու նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին դուր չեն գալիս Սահմանադրությունն ու նախագահին տրված լիազորությունները: Սակայն դա ոչինչ չի փոխում, եթե չհաշվենք այն հանգամանքը, որ նախագահին վիրավորելու համար մրցույթ է հայտարարվել»,-ասել է Վանո Մաչավարիանին:
Նրա խոսքով՝ այն փաստը, որ նախկին վարչապետին ու իշխող կոալիցիային դուր չի գալիս գործող Սահմանադրությունը, ապացուցում է նախագահի սահմանադրական իրավունքի իրականացմանն ուղղված քաղաքական մեծամասնության արձագանքը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու