Ռուսաստանում տուգանվել է իսլամիստների աղանդի ազգությամբ ադրբեջանցի հոգևոր առաջնորդը
Աշխարհ
Ռոստովի Օկտյաբրսկի շրջանային դատարանը իսլամիստների (նուրսիստների աղանդի) բաժանմունքի` ազգությամբ ադրբեջանցի հոգևոր առաջնորդ Հաջիբեկ Իսմայիլովին ծայրահեղական նյութեր տարածելու համար տուգանել է 130 հազար ռուբլով: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
«Իսմայիլովը խոստովանել է մեղքը, այդ պատճառով դատարանը հնարավոր է համարել նրան պատժել տուգանելու միջոցով` առանց ազատազրկման»,- հայտնել են բաժանմունքում:
Հաջիբեկ Իսմայիլովը ծնվել է 1966 թվականին` Ադրբեջանում: Ռոստովում նա սեփական բնակարանը վերածել էր աղանդի հետևորդների աղոթատեղիի, որտեղ մոլլայի դեր էր կատարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու