Միխեիլ Սաակաշվիլին մտածում է Վրաստան վերադառնալու մասին
Աշխարհ
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անդրադարձել է Ուկրաինայի կառավարությունում վրացի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հնարավոր նշանակմանը:
Նախկին նախագահի հիմնադրած գրադարանում ուղիղ տեսակապ է հաստատվել Միխեիլ Սաակաշվիլիի հետ, որի ընթացքում նա հայտարարել է, թե մտածում է Վրաստան վերադառնալու և երկրին ծառայելու մասին` նշելով, որ հենց այդ պատճառով էլ չի կարողացել ընդունել Ուկրաինայի փոխվարչապետ դառնալու առաջարկը:
Սաակաշվիլիի խոսքով՝ մեղադրանքները, որոնք հնչում են նրա հասցեին, շուտով կանհետանան:
«Ես չեմ կարող զայրանալ այդ անհեթեթ մեղադրանքներից: Չեմ կարող երկիրը թողնել այդ տգետ մարդկանց: Ես մտածում եմ վերադառնալ և անպայման կվերադառնամ»,-ասել է նա:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու