Քերին նախազգուշացրել է, որ ԻՊ-ի ջախջախումը կարող է տարիներ տևել
Աշխարհ
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, թե նրանց բազմազանությունը, ովքեր միավորվել են «Իսլամական պետություն» ջիհադիստական խմբավորման դեմ պայքարելու համար, խոսում է միջազգային կոալիցիայի ուժի մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Քերին ելույթ է ունեցել կոալիցիայի 60 անդամների բարձր մակարդակով առաջին հանդիպմանը, որը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի Բրյուսելի կենտրոնակայանում: Նա նախազգուշացրել է, որ ԻՊ-ի ջախջախումը կարող է տարիներ տևել, բայց նրա դեմ իրականացվող ռազմարշավն արդեն տալիս է իր պտուղները: «Իսլամական պետությունը», նրա խոսքով, վտանգ է ներկայացնում միջազգային կոալիցիայի անդամներից յուրաքանչյուրի շահերի ու արժեքների համար:
Բրյուսելի հանդիպմանը մասնակցում են Իրաքի վարչապետը, եվրոպական, արաբական և այլ երկրների արտալին գործերի նախարարներ: Նրանք մտադիր են քննարկել արմատական խմբավորման դեմ պայքարի ռազմական ստրատեգիան, ինչպես նաև այն, թե ինչպես կասեցնել կամավոր զինյալների հոսքը Իրաք և Սիրիա:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու