ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի նիստի ուշադրության կենտրոնում ուկրաինական ճգնաժամն է
Աշխարհ
ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի՝ դեկտեմբերի 4-ին Բազելում բացվող 21-րդ նիստում մեծ ուշադրություն կհատկացվի ուկրաինական ճգնաժամին: Այդ թեման քննարկվելու է համաժողովի առաջին օրը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Դեկտեմբերի 5-ին քննարկումների գլխավոր թեման կլինի միջազգային ահաբեկչության դեմ պայքարը:
Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորում է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Ինչպես նախօրյակին հայտնի է դարձել արևմտյան դիվանագիտական աղբյուրներից, Ուկրաինայի իրադրությունը հիմնականը կդառնա Լավրովի և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի բանակցությունների ընթացքում:
Հանդիպման կազմակերպչի՝ այս տարի ԵԱՀԿ-ն նախագահող Շվեյցարիայի տվյալներով, Բազելի նիստին իրենց մասնակցությունը հաստատել են արտաքին գործերի շուրջ 50 նախարարներ, իսկ ընդամենը Բազելում կհավաքվեն 70-ից ավելի պատվիրակություններ ԵԱՀԿ-ի մասնակից պետություններից, գործընկեր երկրներից և միջազգային տարբեր կազմակերպություններից, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ