2014 թվականը ամենատաքը կդառնա պատմության մեջ. ՄԱԿ
Աշխարհ
2014 թվականը կարող է ամենատաքը դառնալ վերջին 135 տարվա ընթացքում, երբ կլիմայի վերաբերյալ վիճակագրական տվյալներ են հավաքվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության զեկույցում, որը հրապարակվել է Կլիմայի փոփոխման մասին ՄԱԿ-ի շրջաքնակային կոնվենցիայի մասնակիցների՝ Լիմայում ընթացող 20-րդ խորհրդաժողովում:
«Եթե նոյեմբերն ու դեկտեմբերը հետևեն նույն այն միտումին, որը դիտվել է հունվար-հոկտեմբեր ամիսներին, ապա 2014 թվականը, հնարավոր է՝ կդառնա ամենատաքը չափումների անցկացման ողջ ժամանակաշրջանում՝ առաջ անցնելով 1998, 2005 և 2010 թվականներից,- նշվում է փաստաթղթում:- Օվկիանոսի մակերևույթի ջերմաստիճանի բարձրացումը մյուս գործոնների հետ միասին նպաստում է աննախադեպ առատ անձրևների և ջրհեղեղների թվի ավելացմանը երկրների մի մասում և ահավոր երաշտի՝ այլ երկրներում»:
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության տվյալներով՝ այս տարվա առաջին տասն ամսում մոլորակի վրա օդի միջին ջերմաստիճանը 0,57 աստիճանով գերազանցել է 1961-1990 թվականների միջին ցուցանիշը և կազմել է 14,57 աստիճան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու