Վրաստանում ավելի շատ ՆԱՏՕ կլինի, իսկ դաշինքում՝ ավելի շատ Վրաստան. Ապատուրայ
Վրաստան
Վրաստանում ավելի շատ ՆԱՏՕ կլինի, իսկ դաշինքում' ավելի շատ Վրաստան: Այս մասին հայտնել է «Նովոստի Գրուզիան»' վկայակոչելով կազմակերպության գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային:
Նա նման հայտարարությամբ հանդես է եկել Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Մինդիա Ջանելիձեի հետ դեկտեմբերի 4-ին Թբիլիսիում կայացած հանդիպումից հետո:
Կողմերը քննարկել են Վրաստան-ՆԱՏՕ փաթեթի իրագործման գործընթացը: Միջոցների փաթեթը, որոնք աջակցում են դաշինքին Վրաստանի անդամակցելու ձգտմանը, սեպտեմբերի 4-5-ին հաստատվել էր ՆԱՏՕ-ի Ուելսում կայացած գագաթնաժողովի ընթացքում: Փաթեթի շրջանակներում նախատեսվում է վարժական կենտրոն բացել Վրաստանում, որտեղ պատրաստություն կանցնեն դաշինքի և ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների զինծառայողները:
«Սա իմ երկրորդ հանդիպումն էր նոր նախարարի հետ: Ուրախալի է, որ պաշտպանության նախարարության քաղաքականությունը չի փոխվել: Մենք խոսեցինք ՆԱՏՕ-ի վարժական կենտրոնի շուրջ: Դուք ավելի շատ ՆԱՏՕ կտեսնեք Վրաստանում, իսկ ավելի շատ Վրաստան՝ ՆԱՏՕ-ում»,- հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել է Ապատուրայը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու