Մոսկվան Ուկրաինայի հարցում տեղի չի տա Արևմուտքի ճնշմանը. Պուտին
Աշխարհ
Մոսկվան չի պատրաստվում Ուկրաինայի իրադրության հարցում ենթարկվել Արևմուտքի ճնշմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է դեկտեմբերի 4-ին ՌԴ-ի Դաշնային ժողովին հղած ուղերձում:
«Նա նշել է, որ «մենք իրավասու ենք հարց տալ՝ ինչի համար էր այս ամբողջ ողբերգությունն Ուկրաինայում: Միթե չէր կարելի կարգավորել հարցերը, նույնիսկ վիճահարույց հարցերը երկխոսության, իրավական դաշտի և օրինական գործընթացների շրջանակում»:
«Սակայն մեզ այժմ բոլոր ուժերով փորձում են համոզել, որ հենց սա է գրագետ, կշռադատված քաղաքականությունը, որին մենք պետք է առանց մտածելու և կուրորեն ենթարկվենք: Դա չի լինի»,- ընդգծել է Պուտինը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու