Պատժամիջոցները մեծ խթան են արագ զարգացման գործում. Պուտին
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներն ընդունել որպես խթան երկրի արդյունավետ զարգացման համար: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
«Այսպես կոչված պատժամիջոցները և արտաքին խոչընդոտները խթանում են, որպեսզի ավելի արդյունավետ և արագ հասնենք մեր նպատակներին: Մենք ունենք շատ անելիքներ, պետք է ստեղծենք նոր տեխնոլոգիաներ և մրցունակ արտադրանք»,- ասել է Պուտինը:
«Այդ նպատակով, մենք ունենք մեծ ներքին շուկա և բնական ռեսուրսներ, կապիտալ և գիտական հիմք: Կան տաղանդավոր, խելացի, աշխատասեր մարդիկ, ովքեր կարող են արագ սովորել նոր բաներ: Հիմնական բանը՝ տալ քաղաքացիներին իրենց բացահայտելու հնարավորություն»,- ասել է ՌԴ նախագահը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)