Գրոզնիում հատուկ գործողության ընթացքում 10 ոստիկան է զոհվել, 28-ը՝ վիրավորվել
Աշխարհ
Չեչնիայի մայրաքաղաքում իրականացված հակաահաբեկչական գործողության ընթացքում ուժային կառույցների տասն աշխատակից զոհվել, ևս 28-ը վիրավորվել է: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»` հղում անելով Ազգային հակաահաբեկչական կոմիտեին:
Օպերատիվ-քննչական միջոցառումները շարունակվում են:
Դեկտեմբերի 4-ից Գրոզնիի կենտրոնում գործում է հակաահաբեկչական գործողության ռեժիմ: Գիշերը զինյալները երեք ավտոմեքենայով հարձակվել են ճանապարհապարեկային ծառայության պահակետի վրա, ծայր առած փոխհրաձգության հետևանքով, տարբեր տվյալներով, զոհվել է 3-ից մինչև 7 ոստիկան:
Դրանից հետո հրոսակախմբերը թաքնվել են քաղաքի կենտրոնի Մամուլի տանը, որտեղ շրջապատվել են ուժայինների կողմից, ոչնչացվել է յոթ ահաբեկիչ: Եվս մի քանի ավազակ թաքնվել է թիվ 20 դպրոցի շենքում, որը նույնպես գտնվում է քաղաքի կենտրոնում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու