Իսպանիայում ազատ են արձակել 3 հազար տարվա ազատազրկման դատապարտված անջատողականին
Աշխարհ
Բասկյան ETA անջատողական խմբավորման ռազմական թևի նախկին ղեկավար Սանտյագո Սարասոլան, ով Իսպանիայի իշխանությունների կողմից դատապարտվել էր երեք հազար տարվա ազատազրկման, ազատ է արձակվել բանտից: Այս մասին հաղորդել է El Pais-ը:
Իսպանիայի Ազգային դատական պալատը Սարասոլայի ազատման որոշումը կայացրել է՝ հիմնվելով Եվրոպական միության նորմերի վրա: Բանտարկյալներին վերաբերող այդ նորմն Իսպանիայի խորհրդարանը հաստատել է 2014թ.:
Սարասոլան եղել է 1986թ. Մադրիդում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչներից մեկը. միջադեպի զոհ է դարձել 12 մարդ: Իսկ 1987թ. Բարսելոնայում նրա կազմակերպած ահաբեկչության պատճառով զոհվել է 21 մարդ:
Ընդհանուր առմամբ, Սարասոլան բանտում է անցկացրել 27 տարի:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել