Նյու Յորքում և Չիկագոյում շարունակվում են բողոքի բազմամարդ ակցիաները
Աշխարհ
Նյու Յորքում ևՉիկագոյում բողոքողները, որոնք դեմ են սևամորթ տղամարդու սպանության համար ոստիկանության սպային արդարացնելուն, մի քանի փողոց ու ավտոմայրուղի են փակել ցույցերի ընթացքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով NBC-ին:
Նյու Յորքում բողոքի ակցիայի մասնակիցները փակել են Վեսթ Սայդ Հայվեյը և Բրուքլինի կամուրջը: Ավտոմեքենաների երթևեկությունը փակվել է ամբողջ Մանհեթենով: Չիկագոյում ցուցարարները արգելափակել են երթևեկությունը Դեն Ռայան Էքսպրեսվեյով: Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև Վաշինգտոնում:
ԱՄՆ-ում ցույցերը վերսկսվել են այն բանից հետո, երբ երդվյալներն արդարացրին սպիտակամորթ ոստիկան Դենիել Պանտելեոյին, որը 2014 թվականի հուլիսի 17-ին ձերբակալման ժամանակ խեղդամահ էր արել աֆրոամերիկացի Էրիկ Գարներին:
Նոյեմբերի վերջին ԱՄՆ-ում քաղաքացիները բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացրել սպիտակամորթ մեկ այլ ոստիկանի՝ Դարեն Ուիլսոնի գործի վերաբերյալ երդվյալների որոշման դեմ, որն օգոստոսին գնդակահարել էր աֆրոամերիկացի Մայքլ Բրաունին: Ուիլսոնին նույնպես արդարացրել են, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)