Սենատը հաստատել է Ադրբեջանում ԱՄՆ-ի նոր դեսպանին
Աշխարհ
ԱՄՆ-ի Սենատի արտաքին կապերի գծով հանձնաժողովը հաստատել է Ռոբերտ Ֆրենսիս Սեկուտային Ադրբեջանում ԱՄՆ-ի նոր դեսպանի պաշտոնում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Մինչ այդ պաշտոնում նշանակվելը Սեկուտան զբաղեցրել էր ԱՄՆ-ի պետքարտուղարի' էներգետիկայի, պատժամիջոցների և հումքային ապրանքների գծով օգնականի տեղակալի պաշտոնը:
Սեկուտան Ջորջթաունի համալսարանի շրջանավարտ է և ունի Թունդերբիրդի գլոբալ մենեջմենթի դպրոցի ու Ազգային ռազմական քոլեջի մագիստրոսի աստիճան:
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը թափուր էր 2014 թվականի օգոստոսից:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու