Սուրբծննդյան տոնածառ է տեղադրվել Վատիկանի Սբ.Պետրոսի հրապարակում
Աշխարհ
Սուրբծննդյան եղևնին, որը դեկտեմբերի 5-ին հատուկ բեռնատարով Վատիկան է հասցվել Իտալիայի հարավի Կալաբրիայի մարզից, տեղադրվել Սբ.Պետրոսի հրապարակում՝ հանրահայտ կոթողի կողքին, որը Եգիպտոսից Հռոմ է բերվել դեռ Կալիգուլա կայսեր կողմից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
25,5 մետր բարձրությամբ ծառը, որը Կալաբրիայի իշխանությունները նվեր են ուղարկել Հռոմի Ֆրանցիսկոս պապին, ընտրվել է մարզի լեռնային արգելոցներից մեկում: «Անտառի գեղեցկուհու» ճյուղերի բացվածքը հասնում է 10 մետրի, ծառաբնի տրամագիծը 55 սանտիմետր է: Առաջիկա օրերին Սուրբծննդյան եղևնին կզարդարեն քաղաք-պետության դեղնասպիտակ գույները, իսկ դեկտեմբերի 19-ին դրա ճյուղերին կվառվեն հազարավոր էլեկտրական լամպեր, հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու