Վրացի ուսանողները ամերիկյան դիպլոմներ կստանան
Աշխարհ
Վրացական բուհերի ուսանողները, մասնավորապես՝ Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի և Վրաստանի տեխնիկական համալսարանի ուսանողները, ովքեր կընդունվեն 2015-ին, կուսանեն ամերիկյան չափանիշներին համապատասխան, իսկ ավարտելուց հետո վրացականների հետ միասին կստանան նաև ամերիկյան դիպլոմներ: Այս մասին հայտնել է newsgeorgia.ru-ն։
Վրացական պատվիրակության անդամներն ԱՄՆ-ում պաշտոնական հանդիպում են ունեցել կորպորացիայի փոխնախագահ Քամրան Հանի հետ։ Կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել «Սան Դիեգոյի համալսարան և Վրաստան 2020» ծրագրին, որի շրջանակում վրացի ուսանողները կստանան ամերիկյան դիպլոմներ։
«Կրթության համակարգում ներդրումներ անելը ռազմավարական է։ Ներդրումներ արվում են այն մասնագիտություններում և ոլորտներում, որոնց զարգացումն անհրաժեշտ է մեր երկրին։ Ամերիկյան դիպլոմները նոր հեռանկարներ կբացեն մեր ուսանողների համար, աշխատանքի ընդունվելը նրանց համար կհեշտանա»,- նշել են «Հազարամյակի մարտահրավեր - Վրաստան» կազմակերպությունում։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու