Գրոզնիում չեղյալ է հայտարարվել հակաահաբեկչական գործողության ռեժիմը
Աշխարհ
Գրոզնիում դեկտեմբերի 5-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ից, չեղյալ է հայտարարվել հակաահաբեկչական գործողության (ՀԱԳ) ռեժիմը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Չեչնիայում ստեղծված օպերատիվ շտաբի ներկայացուցչին:
«Ահաբեկչական հարձակումների կանխման, քաղաքացիների անվտանգության ապահովման և ավազակախմբի չեզոքացման նպատակներով Անվտանգության համերկրային ծառայության Չեչնիայի Հանրապետության վարչության (ԱՀԾՎ) պետի որոշմանը համապատասխան, դեկտեմբերի 4-ին Մոսկվայի ժամանակով ժամը 2:30-ից Գրոզնիում սահմանվել էր հակաահաբեկչական գործողության ռեժիմ: Հատուկ միջոցառումների անցկացման ընթացքում ավազակախմբի մասնակիցները վտանգազերծվել են: Դեկտեմբերի 5-ին Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ից Գրոզնիում ՀԱԳ-ի ռեժիմը չեղյալ է հայտարարված»,- նշել է նա:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու