Սիդնեյում փոթորկից ավելի քան 100 տուն է վնասվել
Աշխարհ
Ավելի քան 100 տուն է վնասվել հուժկու փոթորկի հետևանքով, որը դեկտեմբերի 5-ին Ավստրալիայում մոլեգնել է Սիդնեյի մի քանի շրջաններում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Sydney Morning Herald հրատարակությանը, սաստիկ քամին ուղեկցվել է տեղատարափ անձրևներով և կարկուտով: Ավելի քան յոթ հազար մարդ մ նացել է առանց լույսի:
Ավստրալիայի Օդերևութաբանության բյուրոյի մասնագետները բնակչությանը նախազգուշացրել են դեկտեմբերի 7-ին փոթորկի հնարավոր վերսկսման մասին՝ կարկուտի տեսքով տեղումներով: «Շաբաթ օրը հնարավոր են փոթորիկներ: Իրադրությունը կարող նման լինել այն բանին, ինչ տեղի ունեցավ այսօր»,- հայտարարել է բյուրոյի ներկայացուցիչը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու