Պուտինը չի համաձայնել այն կարծիքին, թե Ռուսաստանին ճնշում են «բոլոր կողմերից»
Աշխարհ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայն չէ մարդու իրավունքների հանձնակատար Էլա Պամֆիլովայի այն գնահատականին, որ Ռուսաստանին «բոլոր կողմերից» ճնշում են: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
«Ոչ ոք մեզ չի ճնշում, այլ թեթև փորձում են սեղմել»,- նշել է ՌԴ նախագահը։
Պուտինը նաև ասել է, որ չեն կարող ճնշել, այն էլ՝ բոլոր կողմերից, քանի որ «նրանց ձեռքերը կարճ են»։
Հիշեցնենք, որ Արևմուտքն ու Միացյալ Նահանգները պատժամիջոցներ են սահմանել ՌԴ-ի դեմ՝ Ուկրաինայի հարցում դիրքորոշման համար։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու