Չեչնիայում սպանություն կատարած զինյալների ընտանիքները պետք է արտաքսվեն. Կադիրով
Աշխարհ
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ սպանություններ կատարած զինյալները պետք է արտաքսվեն Չեչնիայից՝ առանց վերադարձի իրավունքի: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
«Եթե Չեչնիայում զինյալը ոստիկանի կամ այլ անձի սպանություն կատարի՝ նրա ընտանիքը կարող է անմիջապես հեռացվել Չեչնիայի սահմաններից դուրս՝ առանց վերադարձի իրավունքի, իսկ տունը քանդվի: Դա պետք է իմանան բոլոր նրանք, նախքան զենքի կիրառումը ոստիկանության աշխատակցի կամ այլ մարդու նկատմամբ: Ես ոչ ոքի թույլ չեմ տա արյուն թափել այստեղ»,- գրել է Կադիրովն Instagram-ի իր էջում:
Հանրապետության ղեկավարն ավելացրել է նաև, որ նախարարները և տարբեր գերատեսչությունների ղեկավարները հրաժարական կտան, եթե գոնե մեկ մարդ ձեռքն ապօրինաբար զենք վերցնի:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու